Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները մասնակցել են միջազգային գիտագործնական գիտաժողովի
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները՝ տնօրեն Արգամ Հովսեփյանի գլխավորությամբ սույն թվականի հոկտեմբերի 01-ին մասնակցեցին Մոլդովայի ազգային դատափորձագիտական կենտրոնի կողմից կազմակերպված «Դատական փորձաքննության ժամանակակից ասպեկտները. տեսություն և պրակտիկա» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողովին, որն անցկացվում էր տեսակոնֆերանսի միջոցով:
Միջոցառմանը մասնակցում էին փորձագիտական և գիտական հաստատությունների, Մոլդովայի օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մի շարք ներկայացուցիչներ, ինչպես նաև դատափորձագիտական ոլորտի առաջատար մասնագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից և այլ երկրներից:
Միջոցառմանը բացման և ողջույնի խոսքով հանդես եկան Մոլդովայի Հանրապետության արդարադատության նախարար Սերգեյ Լիտվինենկոն, Մոլդովայի ազգային դատափորձագիտական կենտրոնի տնօրեն Օլգա Կատառագան, Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանը և այլոք:
Գիտաժողովի ընթացքում զեկույցներով և ելույթներով հանդես եկան ոլորտի մի շարք առաջատար մասնագետներ, գիտնականեր, այդ թվում Բյուրոյի տնօրենի տեղակալ գիտության գծով Պ․Ոսկանյանը և քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի գիտական խորհրդատու Ա.Ղուկասյանը:
Միջոցառման շրջանակներում հրատարակվել է միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու, որում ներառված են նաև Բյուրոյի աշխատողների կողմից ներկայացված գիտական հոդվածները:
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է նմանօրինակ գիտաժողովներին մասնակցությունը՝ միջազգային համագործակցության ամրապնդման և շրջանակների ընդլայնման, դատափորձագիտական հնարավորությունների արդիականացման, լավագույն փորձի փոխանակման, միասնական մեթոդաբանության մշակման և ոլորտի կայուն զարգացման ապահովման համար:
28 Դեկտեմբեր 2016